شاعران و نویسندگان,قلم شما

شماره ۲ گاهنامه ادبی« مسیح» وابسته به انتشارات بین المللی حوزه مشق منتشر شد.

شماره ۲ گاهنامه ادبی« مسیح» وابسته به انتشارات بین المللی حوزه مشق منتشر شد.

 

مدیر مسئول: دکتر فردین احمدی

سردبیر: آنیتا آرزومانیان

در این شماره آثار چند تن از هنرمندان منتشر شد از

جمله :

 

🌺🌺🌺🌺

 

آنیتا آرزومانیان :

 

 

با کلک جان خواهم نوشت
اخگر افروخته
بر ستاک آرمان ها را
در عرصه آویز لحظه ها
بهروزی در دام هرقلیطوس
گریان بر اختر بی جان
ناله سر می‌دهد
تیر بر ناهید زخمه می زند
خدنگ تاریخ
بی خطر می انگارد
تلخ کامی را
و بر لوح خطیر فر
عین الشمس طلوع میکند.

 

 

🌺🌺🌺🌺

 

 

ویکتوریا آغاسیان:

 

 

Յոյսի լոյս

Ուզում եմ լինես արեւաշող լոյս,
Ու ջերմ շոյես իմ ձեռքերը յոգնած
Սրբես աչքերիս արցունքները յորդ,
Լուսաւորես իմ հոգուս ծալքերը
Մխիթարես ինձ նայւածքով աչքի
Եւ ապաքինես ցաւերը սրտիս։

Ուզում եմ լինես ինձ զրուցակից,
Լսես իմ սրտի գաղտնիքները ողջ,
Իմ այս մենութեան մութ գիշերների
Մութը փարատես մինչ նոր արշալույս,
Ինձ յուսադրես հաւատքով յոյսի
Եւ մնաս ընդմիշտ ինձ հաւատամ։

Վիկտորիա
Աղասեան

2024

 

 

 

 

🌺🌺🌺🌺

 

 

واراند کورکچیان :

 

 

ՎԵՆԵՐԱ, ԿԻՆ…
Կիզիչ անապատները պիտի պատել ծաղկունքով.
Ծաղկունք, թէկուզ ջրւած մեր արեամբ.
կեանքը պիտ փրկել, նորոգել երկունքով
Թէկուզ որպէս անձրեւ ծնող մէգ ու ամպ:
Տիեզերքը պիտ անհունացնել՝ սիրով,
Արեւը՝ վարսի շողով, լիճը աչքի.
կենդանութիւնը պիտ համարել զերօ,
Թէ այն չի տրւել ապրելու կրակի…
Դու, իմ Անապատ թեւած սպիտակ աղաւնի,
Ի՞նչ խորհուրդ կայ քո այնտեղ լինելու մէջ, բացի
Թարմ գոյն տալ իմ վաղուց հոսած Արիւն-ին.-
Նրան բերել նոր բորբոքում ու բռնկում րոցի:
Ես՝ արդէն աղէ զանգւած դարձած կիսանդրի,
Որ կենդանի է լոկ վարսի լոյսով, չողով աչքի,
Սպասում եմ մեր յաղթութեան չորս հազարամեայ բերդին
Ծւարես ղու, սպիտակ աղաւնի, Վեներա, Կին…
1996.7.17

 

 

 

🌺🌺🌺🌺

 

 

 

آندرانیک طهماسیان:

 

 

Երազային

Ուզում եմ բացւի
Առաւօտս քո
Աչքերի լոյսով
Եւ օրս լցւի
Քո տաքուկ շնչով։

Եւ ես կախարդւեմ
Անցած օրերիս
Թարմ հմայքներով

Նորից վերստին
Ես սիրահարւեմ
Պատանեկան
Անաղարդ սիրով։

Ու զւարթ եւ խենթ
Վազեմ դաշտերը
Արեւածաղկի
Եւ որոնեմ քեզ
Այդ արեւաբոյր
Ծաղիկների մէջ
Ու եթէ գտնեմ
Վերստին, նորից
Քո ձեռքը բռնեմ
Ու սէր խոստանամ
Անցած օրերիս
Անմեղութեամբ լի։

17/2/2024

Անդրանիկ Թահմազեան

 

 

🌺🌺🌺🌺

 

 

هلنا آغاساریان :

 

 

Անձրեւի բոյրով, հովի պէս քնքուշ
Գարուն է գալիս բարիքով անուշ,
Թող այս գարունը բերի քաղցր լուր
Գետակի երգը հնչի ամենուր:

Գետակի երգն աղօթք է առ Տէր.
Դէպ երկինք ճախրող երազանքը մեր,
Հաւատքի թեւից կիջնի բուժման ցօղ
Այտերի վրայ գարնանային քող:

Գետի պէս վարար կանցնի վիշտ ու ցաւ,
Նորից կը ժպտայ երկիրը ծարաւ,
Գարնան արեւը ախտից կը սրբի
Համայն աշխարհը Տէրը կը փրկի։
Հելենա Ա. 01.03.2020

 

 

🌺🌺🌺🌺

 

 

کارمن طهماسیان:

 

 

“Հզօր հողամաս”

Քարմէն Թահմազեան

Ա~խ Սիւնեաց սարեր,իմ բարձր լեռներ.
Կամքի պէս ազգիս,դուք վե~հ էք եղել,
Ու ականատեսը,դարեր շարունակ.
Զուլում աշխարհի ու ագահ մարդկանց,
Չարագործութեան.’ կռւածաղիկ դառած։

Ա~խ միթէ՞ այսքան,փոքր է աշխարհը,
Կամ թէ քարտէզը,ողջ երկրագնդի.
Այսքա~ն հողամաս,հսկայական,ճամբէք կան էլի
Սակայն “44” կիլոմեթրանոց,սահմանդ անգամ
Դարձել է բոլորի,ախորժակը մեծ։

Աչքերն են յառել,Սուրբ հողիդ վրայ,
Մատաղ սէրնդիտ,արեամբ ձեռք բերւած,
Իբր.’ Զօրեղներ,իբր.’ գերմեծեր,
Տէրերն աշխարհի…

Իսկ չգիտե՞ն որ.’ իմ, “Չքնաղ Հայաստան”
Դու՝ ես իրական.’ Տէրն այս հողի։
Ուզում եմ ասել,Հզօր Հայրենիք,
Արցունքի կաթիլ,քարտէզիդ անգամ,
Պուճուր սահմանն էլ,թանկ արժէ այսքան։

Որ խաչիդ պէս.’Զօրեղ,միացնել կարաս.’
Ողջ աշխարհն իրար.
Արևմուտքն _Արևելք
Հիւսիսն էլ Հարաւ…

Ասես,քեզնից են կախւած,կապերն աշխարհի
Որ իրական յետևորդն ես.’ Յիսուս Քրիստոսի,
Ու իսկական թոռը.’  Մեսրոպ Մաշտոցի,
Որ երկրագնդին,սրտի զարկ դառած,
Բոլորին հացի ճամբայ ես դառած։

Մեզ մնում է միայն.’
Աղօթել բարձրաձայն,
Որ.’ Տայ Աստւած,այս բարի Ազգիս,
Ու~ժ միասնական.
Որ շողայ գլխին,Արևը պայծառ։

Որ գան “ Հայկերն”, Բէլին կործանած,
Ու յաղթի բարին,սատանայ չարին.
Մայր Արաքսս,երգի
Հայր Մասիսս էլ,խնդայ…
Կապուտակ Սևանս էլ,դիտի քաջերին ու զւարթանայ…

Որ համախմբւած,ողջ Ազգս արի,
Ամուր ձեռքերով,պար բռնեն լանջին.’Սուրբ Արարատիս.
Ծածանի եռագոյնս նրա  գագաթին.
Աշխարհն էլ զարմացած “Հայի” քաջ ոգուց,
Նորից հիանայ,ապշած աչքերով…

 

 

 

 

❤️❤️

روابط عمومی انتشارات بین المللی حوزه مشق

https://ketabbaz.hozeyemashgh.ir

چاپ انواع کتاب: شعر،داستان،دلنوشته،رمان،زندگینامه،سفرنامه،نمايشنامه،فیلمنامه، تبدیل جزوات اساتید،مربیان، معلمان و دانشجویان به کتاب تبدیل پایان نامه کارشناسی ارشد به کتاب  تبدیل رساله دکتری به کتاب  مشاوره، نگارش و تدوین پایان نامه و رساله در رشته های علوم انسانی و اسلامی استخراج مقاله از پایان نامه و اکسپت مقاله  انجام طراحی جلد و صفحه آرایی در بالاترین کیفیت  ویراستاری حرفه ای کتاب

همین الان به کارشناسان حوزه مشق پیام بدهید.

۰۹۱۹۱۵۷۰۹۳۶

۰۹۳۹۳۳۵۳۰۰۹

Author Image
فردین احمدی

دیدگاهتان را بنویسید

نشانی ایمیل شما منتشر نخواهد شد. بخش‌های موردنیاز علامت‌گذاری شده‌اند *